Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
07.05.2022,
19:20
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի ուղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի (շահագործում է Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, խմբգր.) մամուլի քարտուղար Ռուզաննա Գրիգորյանը:
«Հանքավայրի աշխատակիցը ձախ ձեռքի վիրավորում է ստացել: Բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Նա զինվորական հոսպիտալում է, վիրահատում են, բժիշկները վիճակը գնահատում են կայուն», - նշեց Գրիգորյանը:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից է, Հայաստանում աշխատում է 15 տարի: Խմբի հայկական ակտիվներում ներառված են Սոթքի ոսկու հանքավայրը, ոսկու կորզանման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:-0-