Ադրբեջանը վերադարձրել է հինգ ռազմագերի, հայտնի են նրանց անունները

08.09.2022, 22:46
Ադրբեջանը վերադարձրել է հինգ ռազմագերի, հայտնի են նրանց անունները
Ադրբեջանը վերադարձրել է հինգ ռազմագերի, հայտնի են նրանց անունները
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:

1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:

«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - նշել են ԱԱԾ-ից:-0-