Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
17.05.2023,
18:31
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:
«Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-