Ադրբեջանը կեսգիշերին մոտ շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ. ՊՆ

18.12.2019, 09:35
Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի ուղղությամբ
Ադրբեջանը կեսգիշերին մոտ շարունակել է կրակել Տավուշի ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։  

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան», – նշել է Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան։–0–