Ադրբեջանն է անկանոն կրակահերթ արձակել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած տեղեկությունը
28.01.2022,
19:21
Ադրբեջանն է անկանոն կրակահերթ արձակել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
«Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-