Ադրբեջանն այսօր կրկին կրակ է բացել Երասխի ուղղությամբ, վիրավորվել է օտարերկրյա 2 քաղաքացի
14.06.2023,
12:22
Ադրբեջանն այսօր կրկին կրակ է բացել Երասխի ուղղությամբ, վիրավորվել է օտարերկրյա 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն այսօր կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:–0–