Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի

09.02.2021, 22:41
Այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի
Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 5 գերի։

«Չորսը Գյումրիից են, մեկը` Մասիսից», – լրագրողներին ասաց գերիներին դիմավորման կազմակերպիչներից մեկը։

Օդանավը Երևան է ժամանել Բաքվից և վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ հավաքվել էին գերիների հարազատները։–0–