Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
12.06.2021,
23:58
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանից 15 գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը։ Այս մասին Facebook–յան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Գևորգյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։
«Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար», – նշվում է Գևորգյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 15 հայ գերի։–0–