ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից։
«Գերության մեջ գնվող մեր 15 եղբայրները վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Հիմա չեմ հրապարակի մանրամասներ, նրանք ճանապարհին են։ Ավելի մանրամասն հայտարարություն կանեմ, երբ նրանք կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր նպատակն այն է, որպեսզի ընդունենք նրանց ու հասցնենք տուն։ Հետո պետք է զբաղվել մյուսներով։ Փաշինյանը հույս հայտնեց, որ ոչ ոք չի կասկածում, որ բոլոր գերիները կվերադառնան, դա ժամանակի հարց է։ Նա ներողություն խնդրեց այն գերիների ընտանիքներից, որոնք այսօր չեն վերադարձել տուն։
«Սա է ճանապարհը, մենք խումբ-խումբ մեր եղբայրներին պետք է վերադարձնենք և մենք ամեն ինչ անում ենք այդ նպատակն իրագործելու համար», – ասաց Փաշինյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում