Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորված 61 զինծառայող դուրս է գրվել. ՊՆ

05.10.2022, 12:14
Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորված 61 զինծառայող դուրս է գրվել. ՊՆ
ԵՐԵՎԱն, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

«Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-