Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ

22.09.2022, 16:51
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է, հաղորդում է ՀՀ ԱՆ-ն: 

Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:-0-