433.09
4.17
413.45
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես. դատախազություն

15:54
13 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների և պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ:

Այս մասին Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռա-հրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառությամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների», – նշել է Աբրահամյանը:

Բացի այդ, նպատակաուղղված, առանձին դեպքերում ուղիղ նշանառությամբ, մեկից ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ և ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Ադրբոջանի ԶՈՒ կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանի ռազմաքաղաքաան ղեկավարության և զինված ուժերի կողմից պատրաստվել և պլանավորվել է նախապես, այդ նպատակով տևական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ», – նշել են դատախազությունից:

Քրեական վարույթի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո, իրականացվում են գործողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման և իրականացման, դրանց ընթացքում գործված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաև միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:
Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին