Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

29.03.2021, 11:40
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տեսանյութ, որում ադրբեջանական զինվորականները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի։

«Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է: Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:

Թաթոյանը նշում է, որ այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի է, դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել», – նշել է Թաթոյանը:–0–