537.18
6.37
477.15
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցի զինվորականները զենքի ցուցադրմամբ սպառնացել են սյունեցի հովվին, հարվածել աչքին. Թաթոյանն ահազանգում է

12:18
27 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-յան իր էջում։

Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այն բնակիչները, որոնք հովիվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաև, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին», – նշում է Թաթոյանը:

Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

«Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում», – ընդգծել է Թաթոյանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:17
24 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 860 նոր դեպք, 939 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 860 նոր դեպք, 939 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:31
23 Նոյեմբերի 2021
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին
23:16
23 Նոյեմբերի 2021
Փաշինյան.չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող
Փաշինյանը հայտնեց, որ չճշտված տվյալներով, նոյեմբերի 16–ից հետո գերեվարվել է 32 հայ զինծառայող
22:27
23 Նոյեմբերի 2021
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է. Փաշինյանը պարզաբանեց դրա նպատակը
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է. Փաշինյանը պարզաբանեց դրա նպատակը
12:57
23 Նոյեմբերի 2021
Հայտնի է դպրոցական ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հրապարակվել է դպրոցական ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
11:17
23 Նոյեմբերի 2021
116 մլն դրամ աջակցություն Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անչափահաս երեխաներինª Միքայել Վարդանյանից (ՎԻԴԵՈ)
Շիրակի մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 464 երեխա.ՎԻԴԵՈ
11:10
23 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսը ևս 48 մարդու կյանք է խլել, 1438–ն առողջացել է
Հայաստանում կորոնավիրուսը ևս 48 մարդու կյանք է խլել, 1438–ն առողջացել է
23:46
22 Նոյեմբերի 2021
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
21:11
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
19:21
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել
15:15
22 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում.ՍԽԵՄԱ
13:29
22 Նոյեմբերի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը