Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ. ՊՆ

12.07.2020, 22:54
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», –նշել է նա Facebook–յան իր էջում:

Այսօր ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել, ինչի հետևանքով ադրբեջանական կողմն ունի զոհեր ու վիրավորներ։–0–