396.08
7.57
405.65
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ-ն ներկայացրել է կապիկի ծաղկի հետ կապված իրավիճակը

10:26
26 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հվելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Ճնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես աամփորդելիս անհրաժեշտ է.

  • խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
  • խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,
  • դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
30 Սեպտեմբերի 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է անցկացնում ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է անցկացնում ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
13:02
30 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին. դեսպան
Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին
12:46
30 Սեպտեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
Նախագծերն իրականացվում են «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որը կոչված է ապահովելու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայության մարզերի կայուն զարգացումը
11:23
30 Սեպտեմբերի 2022
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
Հայտնի են դարձել սեպտեմբերի 28–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեք հայ զինծառայողների մահվան հանգամանքները
10:02
30 Սեպտեմբերի 2022
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
Ժամը 09:00-ի դրությամբ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է.ՊՆ
09:48
30 Սեպտեմբերի 2022
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
ԳՇ պետի տեղակալը նշել է, թե որտեղ են ամենամեծ տարածքային կորուստներն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքով
19:37
29 Սեպտեմբերի 2022
«Բացահայտեք Հայաստանը երկնքից». Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
Հայաստանում հոկտեմբերին օդապարիկների փառատոն կանցկացվի
14:53
29 Սեպտեմբերի 2022
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
ՀՀ–ում պլանային վարժական հավաքներ կանցկացվեն
14:18
29 Սեպտեմբերի 2022
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
Փաշինյանը լուծում է առաջարկում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների իրավիճակում
13:12
29 Սեպտեմբերի 2022
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միլան–Երևան չվերթեր
FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան–Միլան–Երևան չվերթեր
13:04
29 Սեպտեմբերի 2022
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 250մլն դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակ, այդ թվում` հրթիռներ և արկեր