ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել

14.01.2022, 11:19
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, կատարվել է 4811 թեստավորում, 101 մարդ առողջացել է, մահացել է 1 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347084 դեպք, որոնցից 333412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8015 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է:

Ընդհանուր կատարվել է 2630763 թեստավորում:–0–