434.08
7.76
412.62
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարն այցելել է Հայաստան

14:15
03 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Երևան է ժամանել Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալԴեյվիդ Վայսհաարը։ Նա այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին անգամ է այցով գտնվում Երևանում։

Գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան և Ռազմական համալսարան։ Հայաստանի Հանրապետությունը 2003թ․ երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։

Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։
Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։ Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։

«Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», - ասաց գեներալ-մայոր Վայսհաարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
13:28
21 Հունիսի 2022
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, նա հայտարարություն է տարածել
12:31
21 Հունիսի 2022
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո
12:22
21 Հունիսի 2022
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:24
21 Հունիսի 2022
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:06
21 Հունիսի 2022
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
22:47
20 Հունիսի 2022
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ