630.16
7.24
518.61
+22
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը

00:01
15 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններն ու փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան»-ի հեղինակած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ազգային ժողովի հայտարարության նախագծում, որն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» և Սյունիքի սահմանային հատվածներից մեկում որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում:

Հայտարարությունում հիշեցվում է, որ ՀՀ անվտանգության խորհրդի մայիսի 13-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է:

«Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները՝ այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ ՀՀ ազգային ժողովը խստագույնս դատապարտում  է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանը իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով, ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք բոլոր գործողություններ:

Ազգային ժողովը, որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, հայտարարում է .

Ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով

Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված  սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարության նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով  86 կողմ ձայն:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:58
12 Հունիսի 2021
Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը
20:43
12 Հունիսի 2021
Ադրբեջանից վերադառնում է 15 հայ գերի.Փաշինյան
Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից
10:14
12 Հունիսի 2021
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:52
11 Հունիսի 2021
Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմկուսից նշում են, որ Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմկուսը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը
20:09
11 Հունիսի 2021
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները.ՊՆ
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները
18:53
11 Հունիսի 2021
Այսօր Ստեփանավանում պտտահողմ է գրանցվել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանում գրանցված պտտահողմի լուսանկար է հրապարակել
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում