ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա է`Փաշինյանի հրաժարականի պահանջով

26.11.2020, 13:03
ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա է`Փաշինյանի հրաժարականի պահանջով
ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա է`Փաշինյանի հրաժարականի պահանջով
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի մոտ անցկացվում է հանրահավաք, որի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ռազմական դրության վերացում։

Загружается новость ... "Лево"

Մարդիկ պաստառներով և բարձրախոսներով դիմում են «Իմ քայլը» խմբակցության անդամներին և անձամբ Փաշինյանին` պահանջելով վայր դնել լիազորությունները։

Ցուցարարները վրդովված են ռազմական դրության ռեժիմի պահպանմամբ` նշելով, որ կառավարությունն այդկերպ փորձում է կանխել բողոքի ակցիաները` ստեղծելով թվացյալ տպավորություն, որ քաղաքացիները բավարարված են գործող կառավարության քաղաքականությամբ։

ԱԺ–ում այս պահին ընթանում է արտահերթ նիստ, քննարկվում է ռազմական դրության վերացման հարցը։

«Կրկին կոչ ենք անում «Իմ քայլին» վերացնել ռազմական դրությունը։ Սպասելու ենք նիստի արդյունքներին, ինչից հետո մեր գործողությունները կախված կլինեն ընդունված որոշումից», – հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։–0–