ԱԺ առաջին նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավորները ֆլեշմոբ են կազմակերպել

02.08.2021, 10:57
ԱԺ առաջին նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավորները ֆլեշմոբ են կազմակերպել
ԱԺ առաջին նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավորները ֆլեշմոբ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ընդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մասնակցում են ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին՝ Սյունիքի մարզի քաղաքների կալանավորված ղեկավարների լուսանկարներով պատկերված մարզաշապիկներով:

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, և Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը ԱԺ պատգամավորներ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կալանավորման մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5  հոդվածով (այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, ինքնիրավչություն):  Այս պահին կալանքի տակ են նաև Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Որոտան, Քարահունջ հայանքների ղեկավարները: Փաստաբաններն իրենց վստահորդների քրեական հետապնդումը համարում են քաղաքական՝ կապված հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» ընդիմադիր դաշինքին աջակցելու հետ:

8-րդ գումարման ԱԺ նիստում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 53.91% (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝  29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝  7 մանդատ: -0-