ԱԱԾ–ն զգուշացնում է. Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգում են հայկական հեռախոսահամարով`հայերին խուճապի մատնելու նպատակով

02.10.2020, 09:32

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների», – նշել են ԱԱԾ–ից:–0–