583.37
6.48
494.13
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԱԱԾ–ն զգուշացնում է. Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հայ օգտատերերից տեղեկություններ հավաքել ֆրիլանսի կայքերի ու Facebook–ի միջոցով

12:08
24 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: 

Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ: 

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանա­տիպ այլ հարթակներում պատվեր կատարող­ները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութե­րը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապա­տեղեկատվու­թյուն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով: 

«Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար», – նշում են ԱԱԾ–ից:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:46
10 Նոյեմբերի 2020
Գեներալ Տեր-Թադեւոսյանը հայտնել է, որ անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ` ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոստ հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ
11:24
10 Նոյեմբերի 2020
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ
10:45
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
ՀՀ նախագահը մամուլից է տեղեկացել Ղարաբաղի շուրջ որոշման մասին և մտադիր է քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնել
08:58
10 Նոյեմբերի 2020
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հայտարարությունը. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը և կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները»
08:16
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
Փաշինյանը հայտնել է, որ ինքը Հայաստանում է և շարունակում է կատարել վարչապետի աշխատանքը
07:58
10 Նոյեմբերի 2020
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
07:44
10 Նոյեմբերի 2020
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին վիրահատում են. նրան դաժանորեն ծեծել են ցուցարարները
06:56
10 Նոյեմբերի 2020
Փաշինյանը մտադիր է իր կողմնակիցների հանրահավաք կազմակերպել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է հնարավոր հանրահավաքի մասին
06:05
10 Նոյեմբերի 2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
05:37
10 Նոյեմբերի 2020
Խնդրում եմ պատրաստվել պայքարի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է իրեն հավատացող քաղաքացիներին
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք, որ որևէ գործարքի չեմ գնացել, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան
05:28
10 Նոյեմբերի 2020
Այս իրավիճակից հիմա մենք չենք կարող անիշխանությամբ դուրս գալ․ Մարուքյանը քաղաքացիներին խնդրել է չխոչընդոտել պատգամավորների մուտքն ԱԺ (ՎԻԴԵՈ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին․ ՎԻԴԵՈ
03:10
10 Նոյեմբերի 2020
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք
Դժգոհ քաղաքացիները ներխուժել են ՀՀ կառավարության շենք