ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը

13.05.2021, 21:50
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները: 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:–0–