ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գող Արսեն Երևանսկուն և բացահայտել նրան, Մանվել Գրիգորյանը էլ չներեց ընկերոջ քայլը (ՎԻԴԵՈ)

27.05.2020, 14:53
ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գող Արսեն Երևանսկուն և բացահայտել նրան, Մանվել Գրիգորյանը էլ չներեց ընկերոջ քայլը. ՎԻԴԵՈ
ԱԱԾ-ն գաղտնալսել է օրենքով գող Արսեն Երևանսկուն և բացահայտել նրան, Մանվել Գրիգորյանը էլ չներեց ընկերոջ քայլը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել օրենքով գող Արսեն Երեւանսկուն բերման ենթարկելու դեպքից:

Թերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երևանսկուն և այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, և դուրս է եկել հետքին:

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել օրենքով գող Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:

Загружается новость ... "Лево"

ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին:

Երևանսկին փորձել է նաև նախկին ու ներկա ղեկավարների միջև առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, և հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան և բերման ենթարկել:–0–