438.87
4.39
404.41
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ. Ադրբեջանն այսօր ժամը 00։00–ից նոր անցակետ կտեղակայի

22:34
14 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

ԱԱԾ–ից նաև հայտնում են, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։

Նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11–ին ժամը 24։00–ից Գորիս–Կապան ճանապարհին իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվեն մաքսակետեր։ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ քաղաքացիներին ու բեռները Գորիս–Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածից ուղղորդել Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր երթուղով։ Նոյեմբերի 11–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը