8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

11.11.2019, 15:06
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝

· 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի,

· 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները,

· 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ փողոցի վերջնամասի,

· 6-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկից մինչև 11-րդ փողոցի վերջնամասի բնակիչների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–