ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ․ փետրվարի 22-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի և Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–