8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

29.07.2021, 14:04
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դրոյի 4 համար:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–