7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

13.02.2025, 10:50
7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 13-ին ժամը 09:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1-18 փողոցների և նրբ. ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։