7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

16.12.2021, 22:37
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

Загружается новость ... "Лево"

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի 32-ից-51 համարների և Վան թաղամասի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-