44-օրյա պատերազմի մասնակիցը պոլիէթիլենային պարկով զենք-զինամթերք է թողել գյուղերից մեկում

26.09.2024, 12:12
44-օրյա պատերազմի մասնակիցը Ոստիկանությանը հայտնել է՝ գյուղերից մեկում Արցախից բերած զենք-զինամթերք է թողել
44-օրյա պատերազմի մասնակիցը պոլիէթիլենային պարկով զենք-զինամթերք է թողել գյուղերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 25-ին արդյունք տվեց ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և մեկ սվին-դանակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: