Հետիոտնային փորձնական 3D անցում է հայտնվել Երևանում (ՎԻԴԵՈ)
16.07.2019,
10:16
ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց, 3D հետիոտնային անցում է գծվել։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով, անցումն առայժմ փորձնական է և կիրառվում է շատ քաղաքներում։
«Այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,– նշվում է Կարապետյանի գրառման մեջ։ -0-