33 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 42825–ի, կատարվել է ընդամենը 380 թեստավորում

24.08.2020, 10:55

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 24, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, ընդհանուր` 42825։

Նշենք, որ օգոստոսի 23–ին գրանցվել էր 176 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 36049: Փաստացի բուժվում է 5666 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 195574 (+380): Մահացել է, ցավոք, 854 մարդ (+ 2):–0–