3 ՃՏՊ, ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ. ոստիկանությունը ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքները

01.01.2020, 17:46

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook–յան իր էջում ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքը։ 

«2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ», – նշել է Ջանոյանը: 

Նրա փոխանցմամբ, հանրապետության մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1 ինքնավթար, բուժզննության է դիմել 4 քաղաքացի: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 6 վարորդ:

«Պատահարների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան», – նշել է Էդգար Ջանոյանը։–0–