418.13
6.97
417.92
+14
Եղանակը Երևանում
Հայ

276 մլն դրամ. ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար

12:13
11 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳՄՍՆ 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացնելու ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով։

Загружается новость ... "Лево"

Գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ  2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը, (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ), հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ փոխհատուցում տրամադրվում է այն մանկավարժներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը) հանրակրթական դպրոցի ուսուցիչ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով և ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» և նման այլ ծրագրերում, դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հանրակրթական դպրոցի կամ այդ դպրոցում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հանրակրթական դպրոցում, որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է, քան 5 կմ-ը:

«Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը` առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը` երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝ մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին` իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր` ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
20 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. ՊՆ
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ
13:39
20 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին. ՊՆ–ից հաստատում են
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին. ՊՆ–ից հաստատում են
13:12
20 Սեպտեմբերի 2022
Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր. ՎԻԴԵՈ
10:17
20 Սեպտեմբերի 2022
ՊՆ-ն թարմ տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանից
ՊՆ-ն թարմ տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանից
17:09
19 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել ու անհետ կորել է 207 մարդ, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստում հայտարարություն է ընդունվել
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել ու անհետ կորել է 207 մարդ, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստում հայտարարություն է ընդունվել
16:03
19 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանցիները ստեղծել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ (18+)
Այդ ստիկերները դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ
15:48
19 Սեպտեմբերի 2022
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած խոշոր ավտովթարի 10 վիրավորների առողջական վիճակի մասին
Այսօր Ագարածոտնում գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով 10 մարդ հոսպիտալացվել է
15:38
19 Սեպտեմբերի 2022
Սյունիքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՆ–ը զգուշացնում է
Սյունիքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՆ–ը զգուշացնում է
15:05
19 Սեպտեմբերի 2022
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը Պապիկյանին է ներկայացրել սահմանին իրականացված մոնիտորինգային աշխատանքները (ՖՈՏՈ)
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը Պապիկյանին է ներկայացրել սահմանին իրականացված մոնիտորինգային աշխատանքները. ՖՈՏՈ
14:51
19 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ
Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել
13:27
19 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար. ռազմական փորձագետ
Կարեն Վրթանեսյանի խոսքով, Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար
12:15
19 Սեպտեմբերի 2022
Անկոտրում կամք, ոգու արիություն. ՊՆ–ն ներկայացրել է կին զինծառայողների հերոսությունները
Անկոտրում կամք, ոգու արիություն. ՊՆ–ն ներկայացրել է կին զինծառայողների հերոսությունները