25–ամյա կինը գործընկերուհու քարտից պարբերաբար գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին

16.06.2022, 10:55
25–ամյա կինը գործընկերուհու քարտից պարբերաբար գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին
25–ամյա կինը գործընկերուհու քարտից պարբերաբար գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–