ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Արմավիրի մարզում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 09:30-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 09:30-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի,
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում