24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
13.10.2021,
11:53
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 14-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Կողբի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Արագածի, Ղարիբջանյան փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–