24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում

15.06.2021, 10:30
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում ու Արարատի մարզի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 12.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևան՝

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-40 համարներ, Քրիստափորի 1-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,


Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-21 համարներ, Բագրատունյաց 41-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր, 

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ՝
Բարձրաշեն, 
Դիտակ, 
Ջրաշեն, 
Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:–0–