24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

11.01.2019, 18:07
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 15-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 16-ը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, 41, 43 փողոցների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից- 38 համարների, ներառյալ կոտորակները, Ն. Զարյան փողոցի 68, 70, 72, 74 համարների, ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքները ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–