20–ամյա զինծառայողին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

25.10.2017, 17:05
20–ամյա Հրաչ Ավետիսյանն ինքնասպանություն է գործել` կրակելով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից։
20–ամյա զինծառայողին ինքնասպանության է հասցրել ծառայակիցը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հ.Ավետիսյանը հրազենային վնասվածքը ստացել է 2017 թ.–ի հոկտեմբերի 20–ին ժամը 17։20-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից իր կողմից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Ստեփանակերտի զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է՝ շարքային, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։–0–