20-ամյա ժամկետային զինծառայող է մահացել
29.04.2022,
01:05
20-ամյա ժամկետային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
«Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-