19–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

11.10.2017, 11:28
Հակառակորդի արձակած կրակոցից 19–ամյա զինծառայող է զոհվել։
19–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի արձակած կրակոցից 19–ամյա զինծառայող է զոհվել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–