174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում

28.09.2020, 11:06
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
174 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 49574–ի, կատարվել է 1935 թեստավորում
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, ընդհանուր` 49574։

Նշենք, որ սեպտեմբերի 27–ին գրանցվել էր 328 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 43665: Փաստացի բուժվում է 4657 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 286161 (+1935): Մահացել է, ցավոք, 957 մարդ (+6): -0-