ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված` սույն թվականի փետրվարի 22-ին` ժամը 09.00-21.00, Երևանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–