12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
22.02.2023,
09:48
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր 12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–