8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
09.01.2025,
10:33
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 9-ին 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 55-99/1 շենքերի, Առնո Բաբաջանյան 1-10 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։