11,6 մլն դրամ. ՀՀ–ում կստեղծվի ժամանակակից մշակութային հարթակ դպրոցականների համար

13.12.2018, 14:00
11,6 մլն դրամ. ՀՀ–ում կստեղծվի ժամանակակից մշակութային հարթակ դպրոցականների համար։
11,6 մլն դրամ. ՀՀ–ում կստեղծվի ժամանակակից մշակութային հարթակ դպրոցականների համար

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ 11,6 մլն դրամ է հատկացրել (23,9 հազար դոլար) dasaran.am կայքին մշակութային միջոցառումների դպրոցական աբոնեմենտների համակարգի իրականացման հարթակ ստեղծելու համար։

«Կայքում կստեղծվի հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան գրանցվել և այցելել թատրոններ, համերգասրահներ։ Արդյունքում կլուծվեն մի շարք խնդիրներ, մենք կկարողանանք պատշաճ կերպով կազմակերպել այդ գործընթացն ու կհասկանանք` ուր են գնում աշակերտները, ինչ են այցելում», – ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով, աշակերտները կամրագրեն իրենց տեղերը, ինչը թույլ կտա խուսափել հերթերից և խոչընդոտներից թատրոն և համերգասրահներ այցելելիս։

Նրա խոսքով, կայքի ստեղծողներն արդեն սկսել են աշխատանքները, հարթակը պատրաստ կլինի 2019 թ.–ի սկզբին։

«Այս ծրագրի իրականացումը տարեկան կտրվածքում ավելի քան 1 միլիոնով կավելացնի մշակութային հաստատությունների այցելությունների թիվը», – ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարությունը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ գործարկել էր դպրոցականների համար նախատեսված 400 մլն դրամի (մոտ 820 հազար դոլար) մշակութային ծրագիր։–0–