100–300 հազար դրամի տուգանք` խանութներում հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում

20.08.2021, 12:25
Տնտեսվարողները կտուգանվեն 100–300 հազար դրամով հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում
100–300 հազար դրամի տուգանք` խանութներում հակահամաճարակային կանոնների չպահպանման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Загружается новость ... "Лево"

Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր: 

Նախօրեին Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: 

Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:

Ստուգայցերը շարունակվելու են:–0–